«Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար Էդգար Խաչատրյանի համար
ակնհայտ է, որ Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումը մարում է։ Դրա մասին է խոսում
մասնակիցների ոչ այնքան շատ լինելը։ Շարժման նպատակը պայմանավորված է մի խմբի նեղ անձնական
շահերով կամ նաև ռուսական ազդեցությամբ, բայց շարժման մի որոշակի սեգմենտ ունի լուրջ
դժգոհություն՝ գործող իշխանությունների կառավարման հետ կապված։ «Չեմ կարծում, թե շարժումը
որևէ շանս ունի հաջողելու»,- ասաց Խաչատրյանը։ Դա չնայած, ըստ Խաչատրյանի, կախված է
նաև աշխարհաքաղաքական գործընթացներից։
«Ռուսաստանը չի ուզում թույլ տալ, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը,
դուրս գտնվի իր ազդեցության գոտուց։ Իսկ դա նշանակում է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ
այդ կոնֆլիկտային իրավիճակները, որ գոյություն ունեն տարածաշրջանում, չհանգուցալուծվեն։
Ցանկացած հանգուցալուծում նվազեցնում է Ռուսաստանի դերը, ազդեցությունը տարածաշրջանում։
Կոնֆլիկտը իր ամենաէֆեկտիվ գործիքակազմն է»,- ասաց նա։
Որևէ բարելավում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում
չի բխում Ռուսաստանի շահերից։ Հայաստանում գործող շրջանակները պրոռուսական կամ Ռուսաստանից
ուղղորդվող քաղաքական շրջանակներ են, որոնց շահերը համընկնում են ՌԴ-ի հետ։
Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող գործընթացները շատ փոխկապակցված
են, և ակնհայտ է ռուսական հետքը։ «Սրանք Ռուսաստանի ջանքերն են՝ թե՛ Վրաստանը, թե՛
Հայաստանը պահել իր ազդեցության գոտում»,- ասաց Խաչատրյանն ու նկատեց, որ Վրաստանում
փողոց դուրս եկած մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի զերծ պահեն Վրաստանին ռուսական
վեկտորն ընտրելուց, իսկ Հայաստանում հակառակն է՝ այն մարդիկ, որոնք փողոցում են, դրդում
են Հայաստանին դուրս չգալ ռուսական ազդեցության գոտուց։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան